Քառօրյա պատերազմը ցույց տվեց, թե ինչ խնդիրներ եւ ախտեր ունի հայկական կողմը: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը;
«Կոռուպցիան չափվեց զինվորի կյանքով եւ պարզ դարձավ թե ինչ անտանելի բան է կոռուպցիան: Դիվանագիտական կորպուսում սնանկություն է: Երրորդ` իշխող կուսակցության եւ նախագահի գործողություններում անհամապատասխանություն կա, չորրորդ` Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցը չէ. մեզ հովանավոր պետք չէ, այլ իրական դաշնակիցներ» ,- ասաց Անուշ Սեդրակյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը մինչդեռ պնդեց որ իրենց կուսակցությունում անհամապատասխանություն չկա, ավելին՝ նա հորդորեց Անուշ Սեդրակյանին խոսել կոնկրետ թեմայով:
«Մեզ ձեռնտու է միայն ճանաչումը իսկ ստատուս քվոն մեզ ձեռնտու չէ այդ ստատուս քվոն կողմ է ռուսական կողմին»,- ասաց պատգամավորը` նշելով որ այս պահին բանակցությունների մասին խոսք լինել չի կարող:




























