Թուրքակական IMC TV հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Համզա Աքթանը ձերբակալվել է։

Ինչպես տեղեկացնում է IMC TV-ն, ոստիկանությունը ապրիլի 30-ի առավոտյան խուզարկել է Համզա Աքթանի բնակարանը եւ ձերբակալել նրան։

Նշվել է, որ Համզա Աքթանի ձերբակալության պատճառը Twitter-ում արված նրա գրառումներն են։

Նշենք, որ IMC TV-ն Թուրքիայի եզակի հեռուստաընկերություններից է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը եւ ունի հայերենով «Կամուրջ» հաղորդաշարը։