Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 29-ից մայիսի 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 43 դեպքից բացահայտվել  է 37-ը: 

Բացահայտվել է գողության` 17, խարդախության` 28, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման եւ մաքսանենգության` 2-ական, յուրացման, շորթման եւ խուլիգանության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3,  գողության 8 եւ խարդախության 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ զոհվել է, 55-ը` ստացել   տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: