Ապրիլի 1-ին Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչներից մեկը զանգահարել է ոստիկանության Արտաշատի բաժին եւ հայտնել, որ անհայտ անձը մտել է իր տուն ու գողացել ոսկյա զարդեր, տեսախցիկ եւ փող: Տանտերը հետապնդել էր անկոչ հյուրին, բայց բռնել չէր կարողացել:

«Եկանք տուն, դուռը բացեցինք, ամուսինս սուրճ ուզեց: Մտա խոհանոց, որ սուրճ դնեմ, այդ պահին սենյակից մեկը դուրս եկավ: Ամուսնուս հարցրի՝ էս ով է, այդ պահին նա հասավ ամուսնուս, բարեւեց ու վազեց»,-պատմում է տանտիրուհին:

Ոստիկաններին կարճ ժամանակ անց հաջողվել է  պարզել, որ կասկածյալները երկուսն են՝ երեւանցիներ 22-ամյա Արմեն Մ-ն եւ Սարգիս Մ.-ն: Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նրանք եւս երկու նման գողություն են կատարել՝ Բուրաստան եւ Վերին Արտաշատ գյուղերում: