Պայթյունը տեղի է ունեցել Բադղադից հարավ ընկած Սայդիյա շրջանում, զոհվել է առնվազն տասը մարդ, մոտ 30-ն էլ վիրավորում է ստացել, հայտնում է Alsumaria հեռուստաալիքը:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել շիա ուխտագնացների կուտակման վայրում, նրանք ուղեւորվում էին իմամ ալ Կազիմի դամբարան, որը Բաղդադի մոտ է գտնվում:
Բաղդադի ոստիկանության ներկայացուցիչ Սաադ Մաանը հաստատել է, որ ուխտագնացների վրա հարձակվել է ահաբեկիչ մահապարտը, որը ականապատ ավտոմեքենայով էր:
Կատարվածի համար ոչ մի ահաբեկչական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել: Իրաքում անվտանգության ոլորտում պահպանվում է ծանր իրավիճակ ԻՊ խմբավորման գործունեության կապակցությամբ:



























