2016թ. ապրիլին պետական բյուջեի հարկային եկամուտներն էականորեն գերազանցել են նախորդ տարիների նույն ամսվա ցուցանիշը՝ կազմելով շուրջ 97 մլրդ դրամ:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը: 
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինը 6.1 մլրդ դրամով ավելի է 2015թ.-ի ապրիլ ամսվա ցուցանիշից: Ավելին՝ 2016թ. առաջին չորս ամիսներին ապահովված շուրջ 251.1 մլրդ դրամ հարկային եկամուտները համապատասխանում են պետական բյուջեով նախատեսված առաջադրանքին, որն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 21.3 մլրդ դրամով: