Մոսկվայում տղամարդը մահացել է 20-րդ հարկում սելֆի անելու ժամանակ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ոստիկանությունում իր աղբյուրները։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 1-ին քաղաքի հյուսիս-արեւմուտքում։ Տղամարդը դուրս էր եկել պատշգամբ, դրսի կողմից կանգնել ճաղերին, սակայն չկարողանալով պահել հավասարակշռությունը՝ ցած ընկել։ Տղամարդը տեղում մահացել է։

Փաստի առնչությամբ նախաքննություն է ընթանում։