Մայիսի 2-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան քարշակել է «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան, վերջինիս ղեկը արգելափակվել է եւ ավտոմեքենան բախվել է Վաղարշապատի Կոմիտասի փողոցի թիվ 63 տան դիմաց կայանված «Մերսեդես»-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Մերսեդես»-ի վարորդը մնացել է իր ավտոմեքենայի ու նշված տան դարպասի արանքում:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: