«Նուբարաշեն» ՔԿՀ-ում այսօր՝ մայիսի 3-ին, բանտարկյալները  բունտ են արել:

Դատապարտյալներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ քրեակատարողական հիմնարկում միանգամից աղմուկ է բարձրացել, դատապարտյալները հարվածել են դռներին խփել, անգամ մի դուռ կոտրվել է:

«Դիմակներով մտել են բանտ ինչ-որ մարդիկ, դա էլ առաջացրել ա էս վիճակը»,- ասաց դատապարտյալը:

Քրեակատարողական վարչությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։