Ռազմական հանցագործությունները հետաքննող տրիբունալը Բանգլադեշում 4 մարդու մահապատժի է դատապարտել 1971-ին Պակիստանից անկախանալու համար պատերազմի տարիներին սպանությունների, խոշտանգումների, հրդեհների եւ դիակապտության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է AP-ը։
Դատարանը որոշել է, որ 4 ամբաստանյալները մեղավոր են 9 մարդու սպանության մեջ։ Մեղադրյալներից միայն մեկը՝ Շամսուդդին Ահմեդն է ներկա եղել դատարանում։ Մյուս երեքը փախուստի մեջ են, նրանց վճիռը կայացվել է հեռակա կարգով։
Հնդկաստանի, Արեւմտյան Պակիստանի եւ Արեւելյան Պակիստանի (որից էլ անջատվել էր Բանգլադեշը) միջեւ հակամարտությունը ծագել էր 1971 մարտին։ Հնդկաստանն աջակցություն էր ցուցաբերել Բանգլադեշին, որը Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ երրորդ պատերազմի պատճառն էր դարձել։



























