ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից պնդում են, որ «Նուբարաշեն» ՔԿ-ում այսօր՝ մայիսի 3-ին լարված իրավիճակ լինելու մասին լուրերը չափազանցված են:

«Լուրերը չափազանցված են: Դիմակավորված անձինք չեն եղել: Քրեական գործի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվել»,- NEWS.am-ին տեղեկացրին քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից;

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բանտարկյալները  բունտ են արել: Դատապարտյալներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ քրեակատարողական հիմնարկ դիմակավորված մարդիկ են մտել, աղմուկ է բարձրացել, դատապարտյալները հարվածել են դռներին խփել, անգամ մի դուռ կոտրվել է: