Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին «Սմերչ» զինատեսակից հարվածել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի ծննդավայրին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԼՂՀ վարչապետի մամուլի  քարտուղար Արտակ Բեգլարյանը: 

«Կարո՞ղ եք գուշակել, թե ադրբեջանցիները ապրիլի 3-ին որ գյուղին են Սմերչով խփել: Ոչ ավելի, ոչ պակաս՝ իրենց մարդասեր հերոս ռամիլ սաֆարովի ծննդավայրի՝ նախկին Ջեբրաիլի շրջանի Շյուքյուրբեյլի գյուղին, որի գերեզմանոցում է ընկել հրթիռը եւ չի պայթել: 

Ինչքա՜ն դիպուկ եւ հայրենասեր են մեր հարեւանները, որ պղծում են իրենց օրինակելի հերոսի գյուղի գերեզմանոցը: Միգուցե նշանակետը հենց ազգային վամպիրի նախնիների գերեզմանն էր»,- գրել է նա: