Կանադայում անտառային հրդեհներ են բռնկվել Ալբերտայի նահանգում։ Իշխանությունները որոշել են տարհանել Ֆորտ ՄաքՄերրեյի շրջանի բնակիչներին։
CBC News-ի տեղեկություններով՝ իրենց տները լքել է մոտ 60 հազար մարդ։
Հաղորդվում է, որ սա նահանգի պատմության մեջ ամենախոշոր տարհանման դեպքն է։




























