Գազի սակագնի նվազեցումը դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա, իսկ ազդեցության ծավալը կամ մակարդակը կախված է իջեցման չափից: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, «Չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն՝ ուղի դեպի արդյունավետ և ինովացիոն կառավարում» խորագրով համաժողովի շրջանակում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, գազի սակագնի իջեցումը նաեւ կբերի էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման, դա էլ իր հերթին կբերի ինքնարժեքի նվազեցմանը եւ տեղական ապրանքների մրցունակության բարձրացմանը, նաեւ ազդեցություն կունենա ապրանքների գների վրա:
«Բնական է, որ ապրանքների գների վրա նույնպես ազդեցություն կունենա, քանի որ եթե խոսում ենք ավելի ցածր ինքնարժեքի եւ շուկայում մրցակցային միջավայրի ձևավորման մասին, ակնհայտ է, որ դա կբերի գների որոշակի իջեցման»,- ընդգծել է նախարարը:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Արծվիկ Մինասյանը նշեց նաեւ, որ էկոնոմիկայի նախարարությունն այժմ ուսումնասիրություններ է իրականացնում, որպեսզի տնտեսության մեջ ընտրեն այնպիսի թիրախներ, որոնք կապահովեն գազի սակագնի նվազումից առավելագույն ելքային արդյունք թե՛ աշխատատեղերի, թե՛ թողարկվող ապրանքների ստեղծման ուղղությամբ:


























