Ստամբուլի Շիշլի թաղամասում գիշերը անծանոթ մեքենան նստած ամերիկացի 22-ամյա  ուսանողուհուն տարել են անմարդաբնակ վայր եւ բռնաբարել։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ քաղաքացի, 22-ամյա Լ.Դ.-ն դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ գիշերը ընկերոջ հետ ակումբից դուրս գալուց հետո «ավտոստոպով» մեքենա է կանգնեցրել, սակայն մեքենայի վարորդն իրեն տարել է անմարդաբնակ տեղ եւ բռնաբարել՝ վերցնելով նաեւ բջջային հեռախոսը։

Ոստիկանությունը ուսումնասիրել է տարածքի տեսախցիկները եւ հայտնաբերել կասկածյալին, ով պնդել է, թե աղջկա ցանկությամբ է հարաբերություն ունեցել, իսկ հեռախոսն էլ՝ աղջիկն է մոռացել իր մեքենայում։