Եվրոպական հանձնաժողովը մտադիր է հանդես գալ Թուրքիայի հետ վիզայի ռեժիմը հանելու օգտին հանձնարարականով: Այդ մասին չորեքշաբթի իր կայքում հայտնել է գերմանական ARD հեռուստաալիքը, որի տրամադրության տակ է հայտնվել ԵՀ-ի համապատասխան փաստաթուղթը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ փաստաթղթի հեղինակներն ընդունում են, որ այս պահին Թուրքիան դեռ չի կատարել այն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են եվրոպական երկրների հետ վիզայի ռեժիմը վերացնելու համար:
ԵՄ-ի լիագումար երկօրյա գագաթնաժողովը մարտի 17-18-ին ավարտվել է ընկերակցության եւ Թուրքիայի միջեւ համաձայնության կնքմամբ, որում Բրյուսելը Անկարային 6 մլրդ եվրո էր խոստացել, ամռանը վիզայի ռեժիմի վերացում եւ երկրի` միությանն անդամակցության բանակցություններում նոր գլխի բացում Թուրքիայի կողմից Եվրոպայից եկող փախստականների հոսքը կրճատելու դիմաց:
Անցյալ շաբաթ ԵՀ-ն հայտնել է, որ ընկերակցությունը կարող է մայիսի 4-ին Թուրքիային առանց վիզայի ռեժիմ առաջարկել, եթե երկիրը մինչ այդ կատարի բոլոր անհրաժեշտ պայմանները:




























