Հայաստանի Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը մայիսի 5-ին, Արցախի Ազգային ժողովի հերթական նիստում կներկայացվի որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու: NEWS.am-ի հետ զրույցում Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ստացել է ԼՂՀ ՄԻՊ պաշտոնում աշխատելու առաջարկություն եւ արդեն խորհրդարանում հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ, պատրաստ է այդ պաշտոնում աշխատել:
«Վերջին շրջանում լեռնային Ղարաբաղի հետ ակտիվ աշխատել եմ, մայիսի 4-ին պատգամավորների հետ քննարկել ենք ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից իրականացված հարձակման եւ դրա հետեւանքով առաջացած մարդու իրավունքներին վերաբերող շատ հարցեր», - ասաց Ռուբեն Մելիքյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը հրաժարականի դիմում է ներկայացրել:



























