Կենտրոնական Եվրոպայի երկրների արտգործնախարարները չեն պաշտպանել փախստականների համար պարտադիր քվոտաներ սահմանելու մասին Եվրահանձնաժողովի առաջարկները, հայտնում է Reuters-ը։

Հաղորդվում է, որ Հունգարիայի իշխանությունները փոփոխությունները «շանտաժ» են որակել։

«Ինչ վերաբերում է Եվրահանձնաժողովի առաջարկած տուգանքներին (յուրաքանչյուր չընդունած փախստականի դիմաց 250 հազար եվրո), ապա կարելի է ասել, որ դա շանտաժ է»,- ասել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն գործընկերների հետ հանդիպումից հետո։

Նախարարը նաեւ նշել է, որ քվոտաների ռազմավարությունը փակուղի է տանում։