Մոսկվայի Բասմանի դատարանն այսօր մերժել է ՆԳ նախկին նախարար Անատոլի Կուլիկովի հայցը` հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակի եւ «Արգումենտի ի ֆակտի» թերթի դեմ՝ պատվի եւ արժանապատվության պաշտպանության վերաբեյալ, նաեւ բարոյականի վնասի՝ 2 մլն ռուբլի փոխհատուցման շուրջ:
Ինչպես հաղորդում է BFM.ru-ն, հայցի համար պատրվակը եղել է «Սոբչակը Սոբչակի մասին» հոդվածը, որը հրապարկվել է թերթում: Այն ժամանակ Քսենյա Սոբչակը հարցազրույց էր տվել պարբերականին՝ հոր մահվան 10-ամյակի կապակցությամբ: Նա պատմել էր 1995թ. դեկտեմբերին իր հոր՝ Անատոլի Սոբչակի դեմ սկսված վարկաբեկման գործընթացի մասին, որը շարունակվել է մինչեւ հոր մահը: Նա նշել էր անձանց, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել այդ գործընթացին՝ նշելով գլխավոր դատախազ Յուրի Սկուրատովի եւ Անատոլի Կուլիկովի անունները:
ՆԳՆ նախկին ղեկավարը նշել էր, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը՝ փոխհատուցում պահանջելով:





























