#ԿորչիՀիլարին հեշթեգը սկսել է ակտիվորեն տարածվել սոցցանցերում այն բանից հետո, երբ հանրապետականներից բոլոր թեկնածուները, բացառությամբ Դոնալդ Թրամփի, լքել են նախագահական մրցարշավը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Քլինթոնի հակառակորդները պահանջում են, որ նախկին սենատոր Բեռնի Սանդերսի գլխավոր մրցակցուհին դուրս գա խաղից` նրան թողնելով որպես Դեմոկրատական կուսակցությունից միակ թեկնածու:
Օգտատերերն իրենց մեկնաբանություններում պարզաբանում են, թե ինչու չեն ուզում Հիլարի Քլինթոնին տեսնել նախագահի պաշտոնում:
«Կուսակցության ամբողջականությունը հարցականի տակ է, նա պիտի դուրս գա մրցարշավից: Ճշմարտությունը, արդարադատությունը, ԱՄՆ-ի ուղին Բեռնին է»:
«Ես պիտի իմ երեխաներին սովորեցնեմ տեր կանգնել իրենց համոզմունքներին, նշանակում է` ես քո օգտին չեմ քվեարկի»:
«#ԿորչիՀիլարին. որովհետեւ բոլորն այնքան հիմար չեն, որ կուրորեն աջակցեն նրան եւ չհետաքրքրվեն նրա մութ անցյալով»:




























