Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 4-ին, ժամը 15.30-ին, Երեւան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածից բերման է ենթարկվել 25-ամյա Մանիկ Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մայիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:



























