Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին այցելել է Շուշի քաղաք եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Շուշիի շրջանում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

Տեղեկություններով հանդես են եկել շրջվարչակազմի ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: