Երեւանում մայիսի 5-ին հարգել են Հոլոքոստի զոհերի հիշատակը։

Հայաստանում հրեական համայնքի ներկայացուցիչները եւ մայրաքաղաքի կենտրոնում Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ հավաքված բոլոր ոչ անտարբեր այցելուները ծաղիկներ են դրել։

Հուշարձանը կազմված է երկու քարակոթողից, որոնք խորհրդանշում են Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը։ Կոթողների վրա հայերեն եւ եբրայերեն գրված է. «Հոլոքոստի եւ Ցեղասպանության զոհերի հիշատակին», «Ապրել չմոռանալով»։

Հոլոքոստի զոհերի թիվը գերազանցել է 6 մլն-ը։