Եթե Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմ սանձազերծվի, կսկսվի ոչ միայն փոխադարձ օգնության տրամադրման, այլեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթաց: Այդ մասին մայիսի   5-ին հայտնել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հնարավոր հետեւանքները» թեմայով բանավեճի ընթացքում:

Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունն այսօր ընդամենը քննարկել է օրենքի նախագիծը, որը կարող է Ազգային Ժողովում քննարկման գործընթացի սկիզբ դնել,  եթե իրավիճակի լուրջ փոփոխություններ արձանագրվեն եւ հայկական կողմի համար բարենպաստ արտաքին պայմաններ լինեն: 

Հիշեցնենք, որ կառավարությունը մայիսի 5-ին հավանություն է տվել խորհրդարանի 2 պատգամավորի «Արցախի հանրապետության ճանաչման մասին» օրինագծի մասին եզրակացությանը: