Արցախի Հանրապետության ճանաչումը պետք է Հայաստանի օրակարգային խնդիրներից մեկը լինի: Այս մասին մայիսի 5-ին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հնարավոր հետեւանքները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պոողոսյանը:

Նրա խոսքով, ժամանակն է, որպեսզի Հայաստանն առնվազն մեկ քայլ կատարի՝ ապացուցելով աշխարհին եւ նույն Ադրբեջանին, որ մենք հենց այնպես չէինք խոսում պատերազմի սանձազերծման դեպքում ԼՂՀ-ի ճանաչման անխուսափելիության մասին:

«Մենք պետք է վստահեցնենք, որ իրականում լրջորեն ենք տրամադրված, որ պատրաստ ենք մեր շահերը պաշտպանել ռազմական ճանապարհով, իսկ եթե անհրաժեշտ լինի, հաջորդ քայլը քաղաքական կլինի»,- ընդգծեց Թեւան Պողոսյանը: