Թուրքական Zaman պարբերականն ու Cihan լրատվական գործակալությունը ժամանակավոր կառավարող պետական պատվիրակությունը որոշել է փակել երկու լրատվամիջոցներները։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ պետության կողմից խլվելուց հետո ժամանակավոր կառավարիչները նպատակահարմար չեն գտել, որ հիշյալ լրատվամիջոցներն իրենց աշխատանքները շարունակեն։

Նշենք, որ թուրքական իշխանությունները խլեցին Zaman թերթն ու Cihan ;րատվական գործակալությունը՝ պատճառաբանելով, որ այն ֆինանսավորում է Էրդողանի ոխերիմ թշնամի Ֆեթուլլահ Գյուլենին, իսկ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիայում ահաբեկչական կառույցի պարագլուխ են հայտարարել։