ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներում է շնորհել թմրանյութեր պահելու եւ տարածելու համար դատապարտված 58 մարդու, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տունը։
Հաղորդվում է, որ թմրավաճառների մոտ 1/3-ը ցմահ ազատազրկման էր դատապարտված։ Օբաման հայտնել է, որ մեծամասամբ կարիք չկա բանտերում ցմահ ազատազրկել թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար դատապարտված անձանց, եթե նրանք բռնություն չեն գործել։
Ներում ստացած դատապարտյալների մեծ մասը ազատության մեջ կհայտնվի սեպտեմբերի 2-ին։



























