Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ամբաստանյալ Վալերի Պերմյակովի հորը՝ Պավել Պերմյակովին դատարան կանչելու համար:

Կողմերը միաձայն դեմ արտահայտվեցին այս միջնորդությանը:

Դատավորը հիշեցրեց, որ դատում են որդուն, այլ ոչ թե հորը: Դատախազ Գեւորգ Գեւորգյանը համարեց, որ միջնորդությունն այնքան անհիմն է, որ նույնիսկ մեկնաբանելու կարիք չկա:

Նույնիսկ իրավահաջորդի ներկայացուցիչ դատապաշտպան Լուսինե Սահակյանը դեմ արտահայտվեց: Միջնորդությունը մերժվեց:

Միջնորդության երկրորդ մասով՝ ողբերգության օրվա հերթապահ Նիկիշինին որպես վկա դատարան կանչելու հարցով, դատարանը որոշեց, որ հարցումը պետք է կրկնվի:

Հաջորդ նիստը կկայանա մայիսի 13-ին: