Մի քրեական գործի շրջանակներում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` մայիսի 4-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները  19-ամյա Լավրենտ Հ.-ի տանը կատարված խուզարկությամբ` ննջասենյակի բազմոցի տակից հայտնաբերել են առանց թույլտվության, «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Լավրենտ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: