Բուհերից տարկետման իրավունքը հանելը ո′չ  բանակի համալրման խնդիրն է լուծում, ո′չ էլ կոռուպցիայի։ Այս մաիսն NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն՝ անդրադառնալով «Զինապարտության մասին օրենքում» փոփոխությունների նախագծին, որով  առաջարկվում է հանել բուհերից տարկետման իրավունքը, որպեսզի18 տարին լրանալուց հետո բոլորն անխտիր  ծառայեն բանակում։

«Կան մասնագիտական կրթական ոլորտներ՝ սկսած բնագիտական ոլորտից, որ կրթության ընդհանտումը ուղղակի կրթության մեջքը ջարդում է, թող ոչ ոք չփորձի հակառակ փաստարկները բերի։ Երբ կգա օրենքի նախագիծը հանգամանալից ծանոթանալուց հետո հստակ եզրակացությունների  եւ հիմնավորումներ կտանք,  բայց ես գտնում եմ, որ էս տեսքով մտցնելը անթույլատրելի է։ Հստակ ասում եմ՝ այս օրենքի նախագիծը խնդիրը չի լուծում, չի լուծում կոռուպցիայի խնդիրը, չի լուծում բանակի համալրման խնդիրը, այն պետք է լուծել այլ հարթությունում»։

Պատգամավորի խոսքով, եթե տարկետման իրավունքը հանեն, ապա այն կհանգեցնի արտագաղթի. «Այս օրենքի նախագիծը կբերի արտագաղթի, թող ոչ մեկը չբերի Իսրայելի օրինակը, այսօրվա առաջարկած նախագիծն  աղերս չունի իսրայելական բանակի կառուցվածքի հետ»։