Երեւանի կայազորային կլինիկական հոսպիտալում բուժում ստացող կամավորականներից մեկն այսօր` մայիսի 7-ին դուրս է գրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հոսպիտալից:
Կամավորը բուժումը կշարունակի տանը:
ԵԿՄ վարչությունից NEWS.am-ին հայտեցին, որ դուրս գրվողը Սիսիանի կամավորական ջոկատի անդամ Վարազդատ Սիմոնյանն է: Նա քառօրյա պատերազմի օրերին վիրավորում է ստացել գլխի շրջանում, եղել է ծանր վիճակում:



























