Մայիսի 6-ին, ժամը 15.15-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Կապան ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 24-ամյա Մարգարիտ Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Գորիսի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: