Մայիսի 6-ին ոստիկանության Մալաթիայի անձնագրային բաժանմունքից Մալաթիայի բաժնում գրություն է ստացվել, որ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու կապակցությամբ իրենց է դիմել 40-ամյա Մարատ Ու.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարատ Ու.-ն Լեհաստանում Ինտերպոլի ԱԿԲ կողմից «Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին» ակտի 116 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսված իրավախախտում կատարելու համար ազգային մակարդակով գտնվում է հետախուզման մեջ: Վերջինս անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել բաժին:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն: