Մայիսի 6-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 70-ամյա Ռոբերտ Վ.-ն, որը 2008 թ. հուլիսի 25-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 205 հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ռոբերտ Վ.-ն փոխանցվել է Էրեբունու բաժնի ծառայողներին: