Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կարող է ոչ միանշանակ հետեւանքներ ունենալ: Այս մասին լրագրողներին մայիսի 7-ին ասել է դիվանագետ Արման Նավասարդյանը:

Միաժամանակ պետք չէ ռազմաական գործողությունների հնարավոր վերսկսումը կապակցել ճանաչման հետ, հավելել է նա:

Նա հիշեցրել է, որ միջազգային դիվանագիտության մեջ կան չճանաչված պետությունների ճանաչման օրինակներ (Հարավային Օսեթիա, Աբխազիա, Հյուսիսային Կիպրոս), բայց դա իրավիճակը չի փոխել:

«Դատելով միջազգային ուժերի արձագանքից՝ կարելի է եզրակացնել, որ Մոսկվան չի աջակցում ճանաչման գործընթացին, ԱՄՆ –ն լռում է, իսկ Թուրքիան իրեն հեռու է պահում: Ադրբեջանը կարո՛ղ է ռազմական գործողություններ սկսել, այդ թվում մայիսի 8-9-ը, բայց Ղարաբաղի ճանաչման հետ դա կապ չունի»,- հավելել է նա:

«Ղարաբաղը վաղուց էր պետք ճանաչել ու այդ դեպքում գուցե այսքան շատ արյուն չհեղվեր: Իսկ հիմա պետք է նրան բանակցային գործընթացի մեջ ընդգրկել: Սա է առաջնահերթ խնդիրը»,- շեշտեց նա: