Մոսկվացի քննիչները պարզում են մահացու ելքով տարօրինակ ՃՏՊ-ի հանգամանքները, որը տեղի է ունեցել մայիսի 6-ի առավոտյան Նովոդանիլովյան առափնյա հատվածում:
Մեքենան ամբողջ թափով բախվել է կամրջի հիմքին եւ ջարդուփշուր է եղել: Երբ դեպքի վայր են եել իրավապահները, ղեկի առաջ հայտնաբերել են 21-ամյա տղամարդու: Տարօրինակն այն է եղել, որ տղամարդու կրծքում դանակ է խրված եղել:
Վարորդը մահացել է դեպքի վայրում, հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչությունը: Ներկայումս դատաբժշկական փորձաքննություն է նշանակված մահվան պատճառների պարզաբանման համար, հայտնում է «Վեստին»:





























