Լոռու մարզի Գուգարք գյուղի տներից մեկում մայիսի 7-ին տեղի ունեցած պայթյունից տուժած երիտասարդի՝ 19-ամյա Վ. Միկիչյանի վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից, որտեղ գտնվում է տղան:
Վ. Միկիչյանը ունի վերին վերջույթների ու որովայնի վնասվածք, ձախ ձեռքի դաստակը անդամահատվել է: Նա դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 21-ի սահմանում Գուգարք գյուղի տներից մեկում պայթյուն է հնչել, 19-ամյա Վ. Միկիչյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքը տեղի է ունեցել տան նկուղում, որտեղ հայտնաբերվել է պայթած պարկուճ:



























