Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ձեռքին սպիտակ ամրակապը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Թուրքական Milliyet-ը պարզել է, որ Թուրքիայի  վարչապետի ձեռքը վնասվել է հրաժեշտի ձեռքսեղմումներից, որի համար էլ ձեռքին բժշկական ամրակապ է կապված։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետը մայիսի 5-ին հայտարարել է իշխող կուսակցության նախագահի ու երկրի վարչապետի պաշտոնը թողնելու մասին։