Շիրակի մարզի Հովիտ գյուղի տներից մեկի բակում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պայթյունից տուժած 51-ամյա տղամարդուն վիրահատել են, նրա վիճակը ծանր կայուն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գյումրու բժշկական կենտրոնից:
«Բազմաթիվ կոտրվածքներ ունի, բեկորային վնասվածքներ: Վիրահատությունը լավ է անցել»,- ասաց հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի 23 SU 018 համարանիշի (վարորդ՝ 51-ամյա Մ. Խ.) ավտոմեքենայի բալոնից լիցքավորել էին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը, այն պայթել էր: «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով, ծանր վիճակում տեղափոխվել էր Գյումրի քաղաքի ԲԿ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել էր տեղի ուժերով:
Այրվել էր ավտոմեքենայի բեռնախցիկը՝ մասամբ եւ անվադողը՝ ամբողջությամբ:



























