ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունն այսօր՝ մայիսի 8-ին, մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մասնակցելու Արցախի պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման օրվան եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 71-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից։