Լիբանանում մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլը: Այս մասին գրում է Sputnik-ը:
Քաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմինների պատգամավորների են ընտրում երկրի երկու շրջաններում եւ մայրաքաղաք Բեյրութում: Մայրաքաղաքում պայքարում են նախկին վարչապետ Սաադ Հարիրիի կողմնակիցներն ու անկախ քաղաքացիական ակտիվիստներ:
Վերջին անգամ Լիբանանում տեղական ընտրություններ անցկացվել են 2010 թվականին:
Նշենք, որ երկու տարի է՝ Լիբանանը նախագահ չունի: Պետության նախկին ղեկավար Միշել Սուլեյմանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2014 թվականի մայիսին:
Լիբանանի Սահմանադրության համաձայն, քրիստոնյա նախագահին պետք է ընտրի խորհրդարանը, սակայն սիրիամետ եւ արեւմտամետ ուժերը դեռեւս չեն կարողանում համաձայնության հասնել թեկնածուի հարցում: Նախագահ ընտրելու հաջորդ փորձը խորհրդարանականները կանեն մայիսի 10-ին:




























