ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մայիսի 8-ին, ընդունել է Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա տոնակատարությունների շրջանակում Ստեփանակերտ ժամանած Հայաստանի կաառավարության պաշտոնական պատվիրակությանը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկու հանրապետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել սահմաններում տիրող իրավիճակին եւ հեռանկարային ծրագրերի իրականացմանը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: