Երեւանի Խարբերդի ամառանոցների 27-րդ փողոցում այսօր՝ մայիսի 8-ին, բնակելի տուն է այրվել:
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, տունն այրվել է ամբողջությամբ՝ գույքով հանդերձ: Բարեբախտաբար, տուժողներ չկան:
Առայժմ պարզ չէ հրդեհի բռնկման պատճառը: Ահազանգը ստացվել է ժամը 16.53-ին, այն արդեն մարվել է:





























