Ստեղծված իրավիճակում խոսել զիջումների մասին անհեթեթություն է, ի՞նչ զիջում, երբ Ադրբեջանը մտածում է հերթական  ռազմական գործողությունների մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը:

«Ոչ մի զիջում չի կարող լինել եւ միակողմանի: Մեր զիջումները կախված են Ադրբեջանի պահվածքից եւ զիջումներից»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ նպատակ էր հետապնդում Ադրբեջանը` մեկ ամսից ավելի նման գործողություններ ծավալելով շփման գծում, Արկադի Ղուկասյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձել է գյուղ, քաղաք գրավել, ռազմական հաջողության հասնել, բայց դա նրան չի հաջողվել: Ես վստահ եմ, որ մենք միշտ արժանի հարված կարող ենք տալ Ադրբեջանի ցանկացած ռազմական գործողության»:

Ինչ վերաբերում է բանակցությունները վերսկսելու հեռանկարին, նա արձագանքեց. «Իհարկե, բանակցություններ միշտ անհրաժեշտ են: Իսկ Արցախն էլ միանշանակ պետք է դառնա կողմ»: