Սոչիի օդանավակայանում գտել են օդանավի մասեր, հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին :

Նա հայտնել է, որ հիմա հանձնաժողովը պարզում է այդ կտորների պատկանելիությունը: «Թռիչքուղու վրա հայտնաբերվել են կողմնակի առարկաներ, որոնք ենթադրաբար պատկանում են օդանավակայանից թռած օդանավերից մեկին»,- ասել է աղբյուրը:

Ընդ որում օդանավակայանը կառավարող ընկերությունն այս մասին դեռ ոչ մի պաշտոնական տեղեկություն չի հաղորդել: