Հայաստանի տարածքում, մայիսի 10-ին առավելապես օրվա երկրորդ եւ գիշերվա առաջին կեսերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մայիսի 10-ին հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +10+12, իսկ վաղը ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +13+18,
Կոտայքում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +13+18,
Գեղարքունիքում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +13+18,
Լոռիում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +15+20,
Տավուշում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +13+18,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +8+10, ցերեկը` +20+23,
Արարատում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +22+25,
Արմավիրում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +22+25,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը` +13+18,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +22+25,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +20+25,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+20,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +18+23։



























