Հայրենական Մեծ պատերազմի մասնակից 96-ամյա Նորայր Առաքելյանը, որն այսօր՝ մայիսի 9-ին, Երեւանի Հաղթանակի զբոսայգում մասնակցում էր հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին, պատրաստ է հենց այսօր էլ մեկնել Արցախ եւ պաշպանել հայ զինվորներին եւ Արցախի սահմանը: Լրագրողների հետ զրույցում Հայրենական Մեծ պատերազմի 96-ամյա մասնակիցը նշեց, որ չնայած՝ հայերը միշտ էլ թուրքերից թվաքանով քիչ են եղել, սակայն միշտ հաղթել են հակառակորդին եւ ապրիլյան քառօրյա պատերազմը նույնպես դրա ապացույցն էր:
«Թուրքը միշտ էլ հայից շատ է եղել, բայց հայը միշտ հաղթել է թուրքին եւ Արցախի պատերազմում նույնպես երեւաց դա: Մենք չենք ուզում, որ պատերազմ լինի, բայց եթե լինի, ես հենց հիմա կարող եմ գնալ բոյի: Բայց ես չեմ ուզում, որ պատերազմ լինի նորից, թող խաղաղություն լինի»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրն է:



























