Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հաստատում են, որ հավատարիմ են Սիրիայում հրադադարի ռեժիմին, մտադիր են ակտիվացնել դրա պահպանման ջանքերը: Այս մասին ասված է Սիրիայի աջակցության միջազգային խմբի համանախագահներ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Արդյունքում մենք նորից որոշել ենք հաստատել, որ հակված ենք Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը պահպանելուն եւ ակտիվացնելու ենք մեր ջանքերը երկրի ողջ տարածքում դրա պահպանման համար: Մենք նաեւ մտադիր ենք աջակցություն ցուցաբերել, ՄԱԿ ԱԽ 2254 բանաձեւի համաձայն, բոլոր կարիքավորներին մարդասիրական օգնություն մատակարարելու հարցում»,- ասված է հայտարարության մեջ:





























