Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում այսօր՝ մայիսի 9-ին, արցախյան պատերազմի լուսանկարների ցուցահանդես է բացվել: «Հայրեր եւ որդիներ» խորագրով ցուցահանդեսի հեղինակը ֆրանսահայ լուսանկարիչ Մաքս Սվասլյանն է: Այս մասին գրում է «Արցախպրեսը»:  

«Ապրիլի 2-ից եղել եմ Արցախի դիրքերում եւ լուսանկարել տեսածս: Իմ բոլոր լուսանկարներն իրական են եւ յուրահատուկ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մաքս Սվասլյանը:

Ցուցահանդեսին 50 լուսանկար է ներկայացված:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Առողջապահության նախարար Կարինե Աթայանը, բազմաթիվ արվեստասերներ: