Ինդոնեզիայում եւ Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել: 7,2 եւ 6,6 բալ մագնիտուդով երկու ստորգետնյա ցնցումները գրանցվել են Ինդոնեզիայի ափերի մոտ, երրրորդը եղել է ճապոնիայում՝ 4,9 բալ ուժգնությամբ։ Ավերվածությունների եւ զոհերի մասին դեռ տվյալներ չկան։

Կուրիլյան կղզիներում եւս երկրաշարժ է եղել 4,9 բալ ուժգնությամբ։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության հաղորդմամբ, երկրաշարժի օջախը եղել է 60 մ խորության տակ` Խաղաղ օվկիանոսի Մատուա կղզու հատվածում։